Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Կանանց սխալների մասին

Կանանց սխալների մասին

Հաճախ առաջին հանդիպման գնալիս կանայք հագնվում են, ինչպես շքերթի կամ հարսանիք գնալիս։ Եվ հաճախ մտածում են. Որպեսզի այս հանդիպումն առաջինն ու վերջինը չլինի, ես կներկայանամ իմ ամբողջ հմայքով, կհագնեմ ամենաշքեղ հագուստս ու կդատարկեմ ամենալավ օծանելիքիս սրվակը։ Շրջազգեստս էլ հնարավորինս կարճ պետք է լինի։ Նրանց այս չափազանց մեծ ցանկությունն էլ երբեմն դառնում է այլևս չհանդիպելու պատճառը։

 

Ինչպե՞ս մեզ դրսևորել առաջին հանդիպման ժամանակ, ինչպե՛ս խուսափել ամենատարածված սխալներից։ Ի՞նչ անել, որ տղամարդը երկրորդ հանդիպումն էլ նշանակի։ Եվ առհասարակ ամենից հաճախ ի՞նչ սխալներ են գործում կանայք առաջին հանդիպման ժամանակ։

 

ՍԽԱԼ 1.

 

Հաճախակի եք խոսում ձեր արժանիքների ու ձեր մասին։ Տղամարդիկ ավելի պարզ են, քան մենք, նրանք լավ գիտեն, որ լավ ապրանքը գովազդի կարիք չունի։ Չափից ավելի գովեստները կարող են հակակրանք առաջացնել տղամարդու մեջ։ Եվ մի մոռացեք, որ բոլոր տղամարդիկ բնությունից օժտված են առաջնորդի հատկություններով։ Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, սիրում են, երբ խոսակցուցությունը իրենց շուրջն է պտտվում, իսկ կանայք, որոնք զրույցի հենց սկզբից իրենց գովքն են անում, ձանձրացնում են տղամարդկանց։

 

ՍԽԱԼ 2.

 

Հաճախակի եք խոսում սեփական թերությունների մասին։ Չէ, ի՞նչ ես ասում, ես ամենևին էլ այդքան գեղեցիկ չեմ, պարզապես այսօր սանրվածքս է գեղեցիկ։ Այո, պատրաստվել եմ... Իրականում մազերով փակում եմ մեծ ականջներս... Ամեն անգամ կորցնում եմ փողս ու բնակարանիս բանալիներըե։ Իհարկե, անկեղծ ու ճիշտ խոսելը հոյակապ հատկություն է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ։ Ինքնանվաստացան ի՞նչ կարիք կա։ Ինչո՞ւ եք խանգարում տղամարդուն, որը ցանկանում է ձեր մեջ գեղեցկուհի տեսնել՛ արժանի սիրո և հիացմունքի։ Երբեք մի վիճարկեք ձեր հասցեին ասված հաճոյախոսությունները։ Յուրաքանչյուր հաճոյախոսության լավագույն պատասխանը քնքուշ ժպիտն է և մեղմ շնորհակալական ժեստը։

 

ՍԽԱԼ 3.

 

Շպարվելիս վառ գույն եք օգտագործում, մինչդեռ տղամարդիկ դա ընդունում են որպես կանանց հուսահատության արտահայտություն։ Խեղճ կին, ինչքա՛ն շատ է ուզում դուր գալ ինձ,– մտածում են նրանք ու անմիջապես տուն հրավիրում, չէ որ ձեզ պես պչրուհուն պետք է ինչ-որ բանով ուրախացնել։Եթե չեք կարողանում հաճելի ու չափավոր շպարվել,դիմեք ծանոթներից որևէ մեկի օգնությանը, որը շատ ավելի հմուտ է այդ գործում։ Համաձայնեք՛ առաջին տպավորության համար արժե ջանքեր թափել:

 

ՍԽԱԼ 4.

 

Խոսում եք ձեր խնդիրներից, դժգում կյանքից։ Մինչդեռ տղամարդիկ չեն հանդուրժում դժգոհ կանանց։ Կյանքում վերելքներն ու վայրէջքներն անխուսափելի են, իսկ մրցակիցները մշտապես պայքարում են մեր տեղը գրավելու համար։ Տունը տղամարդու համար ամենահանգիստ վայրը պետք է լինի։ Իսկ եթե վերադառնալով տան անդորրի փոխարեն գտնում է մի կնոջ, որն անդադար բողոքում է, թե ինչքան դժվար է ապրել, ժամանակի ընթացքում սկսում է աշխատանքից հետո տուն չշտապել։ Մեծ է պարտվելու հավանականությունը, եթե փորձում եք տղամարդու սիրտը գրավել ձեր հանդեպ խղճահարություն առաջացնելու միջոցով:

 

ՍԽԱԼ 5.

 

Հեքիաթ թանկարժեք իրերի մասին: Եթե անգամ մեծահարուստի հետ եք հանդիպում ու նախատեսում եք նրա շնորհիվ նոր Մազերատիի ղեկին նստել, մի քանի թանկարժեք մուշտակ ունենալ և այնքան երազած Փարիզի ուղեգիր ձեռք բերել, չարժե առաջին իսկ հանդիպման ժամանակ պատմել նրան ձեր ծրագրերի մասին: Տղամարդիկ հոտառությամբ որսում են կանանց մտադրություններն ու փախչում են դրանցից, ինչպես հրդեհից։ Նրանց համար, ինչպես և կանանց, շատ կարևոր է իմանալ, որ ձեզ ոչ թե իր դրամապանակն է հետաքրքրում, այլ ինքը՝ այնքան գեղեցիկ, այնքան առնական ու անկրկնելի։ Այսպիսի միջոցներով սեփական վարկը տղամարդու աչքին բարձրացնել ցանկացող կանայք հաճախ հակառակ արդյունքի են հասնում, նրա կինը դառնալու հավանակ-նությունն անմիջապես նվազում է։ Տղամարդիկ փնտրում են այն կանանց, որոնց կողքին լինելը մենակ ապրելուց ավելի լավ կլինի։ Խոսքը նաև նյութական ոլորտին է վերաբերում։ Եթե նա սկսի ձեզ ընկալել իբրև վամպիր, որի կյանքի նպատակը կողակցից ամբողջ վաստակածը յուրացնելն է, ապա կգերադասի ոչ թե գեղեցիկ կնոջ ընկերակցությունը, այլ միայնակ տղամարդու կյանքը։

 

ՍԽԱԼ 6.

 

Քննարկում եք ամուսնությունը։ Ապագայի ծրագրեր կազմելը հիանալի է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ, քանի դեռ չեք հասցրել նայել միմյանց աչքերի մեջ ու հասկանալ՝ արդյոք ձեզ նման կողակից պե՞տք է, թե" ոչ։ Ավելին՝ չպետք է պլանավորել, թե քանի երեխա եք ունենալու, ապրելու եք ամուսնու ծնողների հետ, թե ոչ, տանը շուն պահելու եք, թե ոչ։ Տղամարդիկ նման խոսակցություններն ընկալում են իբրև իրենց շատ արագ ցանցը գցելու փորձեր։ Վախենում են, մեկը մյուսի հետևից սկսում են վառել ծխախոտի գլանակներ կամ, որ ավելի սարսափելի է, փախչում են՝ առանց հրաժեշտ տալու։

 

ՍԽԱԼ 7.

 

Նրան պատմում եք ձեր անցած սիրավեպերի մասին։ «Իմ առաջին սիրած տղամարդը՝ Կարենը, եղունգներն էր կրծում, ոչ մի կերպ չէի կարողանում նրան հետ պահել այդ վատ սովորությունից։ Իսկ այ երրորդը՝ Վահեն, շատ ուշադիր էր եղունգների, հագուստի նկատմամբ...։ Պարտադի՛ր է, որ տղամարդն իմանա ձեր նախկին սիրային կյանքի մասին։ Ուզում եք, որ համեմատվի՞։ Հավատացեք՝ նա այդ բանը չի անի։ Այդպիսով ընդամենը շատ արագ կհուշեք նրան, որ իրեն հանդիպած հերթական խելոք կինն եք, որը չի կարողացել լեզու գտնել ոչ մի տղամարդու հետ ու հիմա էլ իր կյանքն է ցանկանում խորտակել։ Իսկ որ ավելի սարսափելի է, հայ տղամարդկանց մեծ մասը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքը տվյալ կնոջ կյանքում առաջինը չէ։ Հիշեք՝ կինը պետք է հանելուկ լինի։

 

ՍԽԱԼ 8.

 

Ձեզ անդաստիարակի պես եք պահում։ Ձեզ ուշադրություն դարձրած տղամարդու հետ փորձեք խոսել նույն լեզվով։ Հավատացեք՜ ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում ու գնահատում են դա։ Ինչպես և սիրում ու գնահատում են կանացիությունը մանրուքներում, օրինակ՝ նրանց դուր է գալիս կանացի գեղեցիկ քայլվածքը, ոչ թե զինվորական քայլքը, մեղմ ժպիտը, ոչ թե ձիու խրխինջը։ Ու սա միայն առաջին օրվան չի վերաբերում, խոսքն ընդհանրապես կանացիության մասին է, ամբողջ կյանքում։ Որոշ կանայք այդ արդյունքին չեն կարողանում հասնել ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց կարելի է ձգտել՝ դառնալու տղամարդու երագած կինը։

 

ՍԽԱԼ 9.

 

Հանդիպման վերջում առաջարկում եք կրկին հանդիպել։ Որքան էլ ջանքեր գործադրես, տղամարդը միշտ ուզում է հաղթողի կարգավիճակում լինել։ Եթե նա բարձունքը գրավում է առանց ճակատամարտի, շատ արագ էլ կորցնում է հետաքրքրությունն ու սկսում է նորը փնտրել։ Հիշեք՝ կինը միշտ պետք է կարողանա անհասանելի լինել։

 

ՍԽԱԼ 10.

 

Առաջին իսկ հանդիպմանը համաձայնում եք սեքսով զբաղվել։ Հանդիպումները տարբեր են։ Պատահում է՝ կինն ու տղամարդն այնպես են ձգում իրար, որ խուսափելն անհնարին է։ Բանը թեթևամտությունը չէ, այլ բնազդը, որը երբեմն չի հարցնում ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ առաջին հանդիպում, ո՛չ դաստիարակություն ու ինքնատիրապետում։ Նման դեպքերում խորհուրդ տալը պարզապես անմտություն է։ Մնացած բոլոր դեպքերում պետք է ոսկե կանոնի պես հիշել, որ իսկական արքայադստերը պետք է նվաճել։ Պահպանեք բոլոր անհրաժեշտ կանոններն ու օրենքները, քանի դեռ օրինական ոչինչ չկա ձեր միջև։ Երբեմն այդ կարգավիճակը շատ ավելի քաղցր է լինում, քան ինքը՝ սեքսը, ավելի քաղցր են հաճոյախոսությունները, հայացքները, ցանկությունը, ակնարկները... Ով ծանոթ չէ այս ամենին, չգիտի, թե ինչ բան է սիրո քաղցրությունը։

 

ՍԽԱԼ 11

 

Ասում եք՜ ես սեքսով չեմ զբաղվում առաջին հանդիպման ժամանակ։ Հավանաբար ձեր տղամարդն արդեն հարյուրերորդ անգամ է լսում այդ նախադասությունը ու հիմա էլ, այն լսելով ձեր շուրթերից, կարող է մտածել. «Հասկանալի է, հերթական դատարկ կինը, որ ուզում է բարձրացնել իր գինը։ Ինչպես արդեն նշեցինք, տղամարդիկ գնահատում են անհասանելիությունը։ Իսկ երբ ստիպում եք հասկանալ, որ իրականում այնքան էլ անհասանելի չեք, գոնե երկրորդ հանդիպման ժամանակ արդեն պատրաստ եք անկողին մտնել այդ տղամարդու հետ, անմիջապես սառեցնում եք ձեր նկատմամաբ եղած հետաքրքրությունը։ Այդ իսկ պատճառով շատ ավելի ցանկալի է պարզապես հաճելի ժպտալ ձեր երկրպագուին ու շնորհակալություն հայտնել միասին անցկացրած գեղեցիկ երեկոյի համար։ Եթե մանավանդ երեկոն իսկապես գեղեցիկ էր, ու արժե շնորհակալություն հայտնել։

 

Ձեզ բարի հանդիպումներ ու գեղեցիկ սեր եմ մաղթում։

 

Սկզբնաղբյուր. www.xnet.am
Աղբյուր. slaq.am
Լուսանկարը. nashpilkah.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am
Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am

Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։

Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...

Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Ներզատաբանություն
Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am
Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am

Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական  հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...

Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ներարգանդային պարույրի / ՆԱՊ/ առավելությունները մյուս հակաբեղմնավորիչ միջոցների նկատմամբ


ՆԱՊ-ը բեղմնականխման ամենատարածված և արդյունավետ միջոցներից մեկն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am
Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am

Նախադաշտանային համախտանիշը հոգեբանական, հուզական, վարքային և սոմատիկ (մարմնական) ախտանշանների դրսևորումն է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում՝ ավելի հաճախ դաշտանից 2-7 օր առաջ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am

Որոշ դեպքերում, հատկապես, եթե կնոջ մոտ անամնեզում նշվում են վիրաբուժական միջամտություններ, բժիշկը կարող է արգանդի փողերի հետազոտման համար դիմել ավանդական մեթոդներից` մետրոսալպինգոգրաֆիային (ՄՍԳ)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am
Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am

Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...

Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am
Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Արգանդի փողերի և արգանդի հետազոտության (էխոհիստերոսալպինգոսկոպիա. ԷՀՍՍ) գործընթացում մեծ դեր ունի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ)...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի չորություն. urolog.am
Հեշտոցի չորություն. urolog.am

Հեշտոցի պատերը, սովորաբար, պատված են թափանցիկ հեղուկի բարակ շերտով: Իսկ կանանց հորմոնը՝ էստրոգենը, կարևոր դեր է խաղում հեշտոցի խոնավության պահպանման, ինչպես նաև նրա լորձաթաղանթի առողջության հարցում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com
Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com

Վիճակագրական տվյալներով, արգանդի վզիկի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում կրծքագեղձի քաղցկեղի և էնդոմետրիումի քաղցկեղից հետո, ուստի թեման պահանջում է հատուկ ուշադրություն...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am
Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am

Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ